Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Անեսթեզիոլոգիա

Ի՞նչ է անէսթեզիան. erebouni.am

Ի՞նչ է անէսթեզիան. erebouni.am

Համարվում է , որ առաջինը «անէսթեզիա» տերմինը գործածել է հույն փիլիսոփա Դիոկորիդը մ.թ.ա. I դարում մանդրագորայի թմրանյութանման ազդեցությունը նկարագրելիս: «անէսթեզիա» տերմինը ծագում է հունարեն “an” ժխտական նախածանցից և “aesthesis” բառից, որը նշանակում է «զգացողություն», «զգացում»:

 

Այսպիսով, բառացի թարգմանելիս «անէսթեզիա» նշանակում է զգացողության ամբողջական կորուստ՝անզգայացում (այդ թվում նաև՝ ցավային զգացողության): Ենթադրվում է, որ 1846 թ. Օլիվեր Ուենդելլ Հոլմսն է անէսթեզիան բնորոշել որպես քնանման վիճակ, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել վիրաբուժական միջամտություն:


Անէսթեզիան մարմնի կամ նրա մի մասի զգացողության նվազեցումն է ընդհուպ մինչև շրջակա միջավայրի և սեփական վիճակի մասին տեղեկատվության ընկալման ընդհատում: Այն վիրահատական միջամտության ոչ պակաս կարևոր մաս է: Վիրահատության ժամանակ անէսթեզիան ապահովում է ցավային զգացողության լիովին բացակայությունը:

 

Անէսթեզիան կարող է կիրառվել նաև…

 

ԱնէսթեզիաՆերկայում  անէսթեզիայի կիրառումը դուրս է եկել միայն վիրահատարանում վիրաբուժական միջամտության ընթացքում ցավային զգացողության վերացման շրջանակներից:

 

Այսպես, սովորական է դարձել մոնիտորինգի ժամանակ,  ինչպես նաև վիրահատարանի սահմաններից դուրս, քարափշրման, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի(ՄՌՏ), համակարգչային տոմոգրաֆիայի(ՀՏ), ռենտգենասկոպիայի, էլեկտրացնցումային թերապիայի և սրտի կաթետերացման ընթացքում անէսթեզիոլոգների ընդգրկումը՝ ընդհանուր կամ ռեգիոնար ցավազրկման, սեդացիայի ապահովման նպատակով:

 

 Անէսթեզիոլոգիայի  (գիտություն անէսթեզիայի մասին) խնդիրներին են վերաբերում նաև


  •  զննում, խորհրդատվություն և հիվանդի նախապատրաստում անէսթեզիային,
  • վիրաբուժական, մանկաբարձական, թերապևտիկ և ախտորոշիչ միջմտությունների ժամանակ ցավի վերացում,
  • հետվիրահատական շրջանում հսկողություն և հոմեոստազի վերականգնում, իսկ կրիտիկական վիճակներում՝ ցավային համախտանիշի ախտորոշում և բուժում,
  • մասնակցություն վերակենդանացման թիմի աշխատանքին, սիրտ-թոքային վերակենդանացման ուսուցում,
  • շնչառական ֆունկցիայի գնահատում և շնչառական թերապիա


Ցավազրկում


  • Ցավազրկումը՝ ցավային զգացողության վերացումը, իր մեջ ներառում է՝անէսթեզիոլոգիական գործողությունների իրականացում վիրահատության ժամանակ և վաղ հետվիրահատական շրջանում,
  • տարբեր հիվանդությունների ժամանակ ցավային համախտանիշի վերացում:

 

ինչ է անեսթեզիանԻնչ վերաբերում է առաջին կետին, խոսքը հյուսվածքների արհեստականորեն վնասվածք հասցնելու ժամանակ առաջացած ցավի վերացումն է, և անէսթեզիոլոգի խնդիրն է արագ ու հնարավորինս լիովին ցավազրկման իրականացումը:

 

Երկրորդ կետի մասին խոսելիս՝ անհրաժեշտ է ընդգծել ցավազրկման այլ ուղղվածությունը, խնդիրն այս դեպքում այլ է. ազդել ախտաբանական գործընթացի վրա, որի արդյունքում առաջացել է ցավային համախտանիշ:

 

Այլ կերպ ասած,  իրենց նպատակներով և խնդիրներով պայմանավորված՝ առաջին և երկրորդ դեպքերում ցավազրկման  իրականացման մարտավարությունն ու մեթոդները տարբեր են:

 

Այսպես, քրոնիկական ցավային համախտանիշի (ՔՑՀ)  բուժումն իրենից ներկայացնում է բավականին լուրջ խնդիր: Կախված ՔՑՀ ենթադրվող տեսակից և ինտենսիվությունից՝ կիրառվում են նրա վերացման տարբեր մոտեցումներ:

 

Լավագույն եղանակը համարվում է համալիր դեղորայքային բուժումը՝ ծայրամասային և կենտրոնական ազդեցության տարբեր ուժի  ցավազրկողների կիրառմամբ և օժանդակ դեղամիջոցների համակցմամբ:

 

Ոչ ինվազիվ (օրալ, ռեկտալ) դեղաձևերի առկայության շնորհիվ այս եղանակն արդյունավետ է, պարզ և մատչելի ծանր հիվանդների կողմից ինքնուրույն օգտագործման համար և կարող է կիրառվել ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր պայմաններում: Հարկ է նշել նաև , այպես կոչված  “Port-A-Cath”-երի (ներարկման պորտեր) մասին, որոնք ցուցված են ախտանշային  ամոքիչ (պալիատիվ)  բուժման մեջ գտնվող հիվանդներին, որոնց մոտ դժվարացած է սովորական երակային մուտքը:

 

“Port-A-Cath”-երի տեղադրումն իրականացվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

 

Անէսթեզիայի իրականացման ժամանակակից եղանակները

 

Առավել պարզ է համարվում անեթեզիայի ժամանակակից եղանակների հետևյալ դասակարգումը

 

  • ընդհանուր անզգայացում (նարկոզ),
  • ռեգիոնար անզգայացում (այն իր մեջ ներառում է ողնուղեղային, էպիդուրալ և հաղորդչական անէսթեզիան),
  • տեղային անզգայացում:


Ռեգիոնար անէսթեզիաՍեդացիան առանձնանում է որպես անէսթեզիոլոգիական տեխնիկայի առանձին տեսակ:

 

Ընդհանուր անէսթեզիայի (նարկոզ) գլխավոր տարբերությունը ցավազրկման մյուս տեսակներից հիվանդի գիտակցության բացակայությունն է: Ընդհանուր անէսթեզիան ապահովում է անալգեզիա (ցավի բացակայություն), ամնեզիա (բացի գիտակցության ժամանակավոր կորուստից, բուն վիրահատության հիշողության բացակայություն), ինչպես նաև ռելաքսացիա (մարմնի մկանների թուլացում):


Ռեգիոնար անէսթեզիան համարվում է անզգայացման ամենահայտնի և հաճախ կիրառվող տեսակներից մեկը: Ռեգիոնար անէսթեզիայի ժամանակ բացակայում է հիվանդի մարմնի որևէ հատվածի զգացողությունը (այդ թվում նաև՝ ցավային): Ռեգիոնար անէսթեզիան հնարավոր է իրականացնել ինչպես առանձին, այնպես էլ սեդացիայի կամ ընդհանուր անէսթեզիայի հետ համակցված:


Տարբերում են ռեգիոնար անէսթեզիայի մի քանի տեսակ՝ սպինալ անէսթեզիա (ողնուղեղային անէսթեզիա), էպիդուրալ անէսթեզիա ( կամ պերիդուրալ անէսթեզիա) և նյարդային հյուսակների պաշարումների տարբեր տեսակներ (հաղորդչական անէսթեզիա):


Այն դեղերը, որոնք կիրառվում են ռեգիոնար անէսթեզիայի իրականացման համար, կոչվում են տեղային անեսթետիկներ: Այս դեղորայքը կիրառվում է նաև անէսթեզիայի մյուս տեսակի՝տեղային անզգայացման իրականացման ժամանակ: Ռեգիոնար անէսթեզիայի ժամանակ տեղային անէսթետիկը ներարկվում է նյարդերի խմբի շուրջը՝ այդպիսով ապահովելով մարմնի որևէ մասի զգացողության կորուստը (ձեռքի, ոտքի, կամ, օրինակ, մարմնի ամբողջ ստորին կեսի): Ռեգիոնար պաշարման ազդեցությունը բավականին երկարատև է, այդ պատճառով ցավազրկող ազդեցությունը, որպես կանոն, մի քանի ժամ պահպանվում  է վիրահատությունից հետո:


Հաղորդչական անէսթեզիայի ժամանակ ցավազրկումն ապահովվում է նյարդերի կամ նյարդախմբերի պաշարման շնորհիվ, որոնցով տեղի է ունենում ցավային իմպուլսի հաղորդում ցավային աղբյուրից (վիրահատության տեղից) դեպի գլխուղեղ: Կախված պաշարված նյարդի տեղակայումից՝ տեղի է ունենում մարմնի այս կամ այն հատվածի անզգայացում:


Սեդացիան անէսթեզիայի իրականացման ևս մեկ տեխնիկա է: Սեդացիոն վիճակը մի կողմից ստեղծում է բարենպաստ պայմաններ վիրաբույժի աշխատանքի համար (քանի որ հիվանդը, գտնվելով կիսաքնած վիճակում, բավականին թուլացած է), մյուս կողմից (հաշվի առնելով, որ սեդացիան ըստ իր խորության բավականին մակերեսային է), հիվանդn անհրաժեշտության դեպքում, ցանկացած պահի, կարող է կատարել վիրաբույժի ցուցումները, ինչն,անխոս, ևս շատ կարևոր է:


Անէսթեզիայի վերը նշված բոլոր եղանակները, ինչպես նաև առաջին անգամ Հայաստանում ՈւՁՀ հսկողությամբ հաղորդչական անէսթեզիան, իրականացվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

 

Տեղային անզգայացումԱնէսթեզիայի տվյալ տեսակի ընտրության հիմնավորումը

 

Անէսթեզիոլոգի կողմից ընտրված անզգայացման տեսակը պայմանավորված է ուղեկցող հիվանդությունների ֆիզիկական բնույթով, ընդունվող դեղորայքով, դեղամիջոցների նկատմամբ ռեակցիայով, ինչպես նաև վիրահատական միջամտության բնույթով և հիվանդի ցանկությամբ:

 

Անէսթեզիայի ընտրությունը կախված է նաև անէսթեզիոլոգի պատրաստվածության աստիճանից, լիարժեք անէսթեզիայի իրականացման համար անհրաժեշտ դեղորայքով և վիրահատարանի սարքավորումներով հագեցվածությունից:

 

Անէսթեզիայի նախապատրաստման համար ի՞նչ է անհրաժեշտ կատարել

 

Վիրահատության ճիշտ նախապատրաստումը, ինչպես նաև հետվիրահատական ռեժիմի կանոնների խիստ պահպանումը էական նշանակություն ունեն վիրահատության նախապատրաստվող հիվանդի առողջության համար:

 

Վիրահատության նախապտրաստումն սկսվում է դեռևս բժշկական հաստատություն հոսպիտալացումից շատ առաջ: Այն իր մեջ ներառում է ո՛չ միայն առողջական վիճակի բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ անհրաժեշտ հագուստի, անձնական հիգիենայի, ինչպես նաև ազատ ժամանակը լրացնելու համար անհրաժեշտ իրերի նախապատրաստում, այլ նաև որոշակի հոգեբանական տրամադրվածության ձևավորում, որը բերում է հանգիստ, հավասարակշռված, հստակ և սթափ վերաբերմունքի կայանալիք անէսթեզիայի և վիրահատության նկատմամբ:


Վիրահատության և նարկոզի նախապատրաստումը կարելի է բաժանել երկու կարևոր փուլերի՝

 

  • մինչև հիվանդանոց ընդունվելը,
  • մինչև բուն անէսթեզիայի իրականացումը:

 

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անզգայացման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am
Անզգայացման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am

Ընդհանուր անզգայացումը՝ նարկոզը, անեսթեզիոլոգի կողմից ցավազրկող դեղերով արհեստականորեն առաջացրած և վերադարձելի գիտակցության բացակայությունն է, երբ առաջանում է ցավազրկում, ինչը հնարավորություն է...

Վիրաբուժություն
Անզգայացման վտանգները. armeniamedicalcenter.am
Անզգայացման վտանգները. armeniamedicalcenter.am

Անզգայացումը կենտրոնական նյարդային համակարգի արգելակման վիճակ է, որին բժիշկները հասնում են հատուկ դեղորայքի՝ անեսթետիկների շնորհիվ...

Վիրաբուժություն
Անզգայացում. հարցերին պատասխանում է անեսթեզիոլոգ Արա Ղազարյանը. armeniamedicalcenter.am
Անզգայացում. հարցերին պատասխանում է անեսթեզիոլոգ Արա Ղազարյանը. armeniamedicalcenter.am

1. Ո՞վ է իրականացնում անզգայացումը:

Անզգայացումն իրականացնում է բժիշկ-անեսթեզիոլոգը, ով ավարտում է բժշկական համալսարանը, այնուհետև անցնում ռեզիդենտուրա...

Անզգայացում. ցուցումներ, հակացուցումներ
Անզգայացում. ցուցումներ, հակացուցումներ

Չնայած այն հանգամանքին, որ այսօր մարդկանց մեծամասնությունը իրեն բավական «զարգացած» է համարում բժշկության հարցերում,«անզգայացում» (նարկոզ) բառն ինքնին հաճախ նրանց համար կտրուկ բացասական...

Առողջապահության լրատու 6-7.2012

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ